Երաժշտությունն իմ կյանքում
Ես լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն:Առաջնայինը դա`
դասականն է, իսկ հետո գալիսը նաև ջազզը, ռոքը, և ռոքենռոլը:Չեմ
պատկերացնում կյանքը առանց երաժշտության:Եթե չլիներ երաժշտություն, կյանքը կլիներ
մռայլ, տխուր և անհետաքրքիր:Դասական երաժշտություն լսելիս և նվագելիս` լիովին
հանգստանում եմ, թե հոգեպես, և թե ֆիզիկապես:ռոք կամ ջազզ երաժշտություն լսելիս`լցվում եմ էներգիայով,
սկսում եմ պարել ու երգել:Բոլոր ոճերի երաժշտության հիմքը դասականն է:
Երաժշտությունը կյանքիս մի մասն է:Այն ազդում է տրամադրության վրա,ոչ միայն
մարդկանց:Վերջերս լսել եմ, երբ Մոցարտի երաժշտությունը միացնում են հիվանդի
մոտ`հիվանդը ապաքինվում է, երբ միացնում են կովերի մոտ` կովերը առատ կաթ
են տալիս:Իսկ ճապոնիայում մի հացաթխման գործարանում միացրել են Բեթհովեն, ու հացը
դարձել է ավելի համեղ:Նաև գիտեմ, որ եթե մենք ընդամենը 10 րոպե լուռ լսենք դասական
երաժշտություն, ապա կսկսենք սովորել ավելի արագ, ու ավելի լավ:Դասական
երաժշտությունը մի առեղծվածային երևույթ է, և տարբերվում է մյուս
երաժշտություններից:Երբ գնում եմ դասական երաժշտության համերգների` տեղափոխվում եմ
մի այլ աշխարհ, որը չեմ կարող բացատրել խոսքերով:Բոլորին խորհուրդ եմ տալիս լսել
դասական երաժշտություն, և երբեմն աշխուժանալու, երգ-պարի համար կարելի է ունկնդրել այլ ոճեր :Միշտ
ասել եմ ու կասեմ, որ դասական երաժշտություն լսող մարդը չարը կամ վատը չի կարող լինել: Երաժշտական ամեն մի նոտան ինձ համար մի գույն է,
ամեն երաժշտական ստեղծագործությունը մի գունային աշխարհ, իսկ աշխարհն առանց
երաժշտության անգույն է:Եթե աշխարհի բոլոր մարդիկ սիրեին և լսեին դասական
երաժշտություն, ապա աշխարհի երեսից կվերանար չարությունը:
Ինչն է ինձ մտահոգում...
Ճիշտն ասած ներկա պահին այդպիսի լուրջ բան չկա, որ ինձ իսկապես
մտահոգի: Ամեն ինչ կարծես լավ է: Ինձ հիմա միայն մի բան է մտահոգում` << Ապագա>>-ն:Արդյոք
ի՞նչ կլինի ապագայում… սա ամենալուրջ ու կարևոր հարցերից է, որ հաստատ հետաքրքրում
է մեզանից յուրաքանչյուրին: Սակայն նախ և առաջ ես ուզում եմ ճանաչել ու իմանալ ինքս
ինձ: Մարդն իր ամբողջ կյանքում ձգտում է կատարյալին, սակայն որքան շատ է մարդն ինքն
իրեն ճանաչում, այնքան շատ է հասկանում, որ իրականում ինքն իր մասին ոչինչ էլ չգիտի:
Մարդը աշխարհում ամենաառեղծվածային երևույթներից է, այն ամեն վարկյան նոր գաղտնիքներ
է ստեղծում:
Բոլոր մարդիկ միշտ բողոքում են, ուզում են փոխել ինչ-որ բան`ընտանիքը,
շրջապատը, քաղաքը, երկիրը, սակայն ես կարծում եմ, որ դա ամենասխալ բանն է:Ես ունեմ
մի փոքրիկ աֆորիզմ, որով կարելի է ասել առաջնորդվում եմ… Ուինսթոն Չերչիլը ասել է
<< Երբ երիտասարդ էի` ուզում էի աշխարհը բարեփոխել, հասուն տարիքում ուզում էի
փոխել երկիրս, երբ տարիքս առա ուզում էի ընտանիքս բարեփոխել, ու միայն մահվան մահճում
հասկացա, որ եթե փոխեի ինքս ինձ`միգուցե կփոխվեր ընտանիքս, երկիրն ու աշխարհը…>>:
Կուզեի, որ բոլորն էլ իմանաին ու հասկանաին այս աֆորիզմի իմաստը` սա հաստատ կօգնի շատերին:
Մարդի՛կ, մի փորձեք փոխել ոչինչ ու ոչ մեկի, սկզբում փոխեք դուք ձեզ և կտեսնեք, որ
ամենինչ կլինի ձեր ուզածով:
Մեր Երևանը...
Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներիս հետ շատ էինք գնում հանրապետության
հրապարակ զբոսնելու: Մինչև հրապարակ հասնելը մենք անցնում էինք փոքրիկ ու հին տների
մոտով: Ինձ դուր էին գալիս այդ համեստ ու կիսաքանդ տները: Ու ինձ շատ էր դուր գալիս
նայել այդ ցածր պատուհաններից ներս, բաց դարպասներից դիտել հին երևանցիներին: Իսկ հիմա,
երբ անցնում եմ այդ նույն փողոցներով` նախ դրանք անճանաչելի են դարձել, հետո նայում
ես նորակառույց շենքերին ու այնքան բարձր են, որ վերջը չի երևում: Ես աշխատում եմ որքան
հնարավոր է շուտ անցնել այդ փողոցներով, ճիշտն
ասած այդ ահռելի շենքերը ինձ ճնշում են: Այլևս չկա մեր հին երևանյան շունչը: Համաձայն
եմ, միգուցե երևանի կենտրոնում չէր սազում այդպիսի կիսաքանդ տներ, բայց չեմ էլ ընդունում,
որ դրանց փոխարեն պետք է կառուցվեին այդպիսի բարձրահարկ շինություններ: Ես գտնում եմ,
որ կարելի էր ուղակի վերականգնել ու նոր շունչ հաղորդել հին կառույցներին, այլ ոչ թե
հիմնովին քանդել այն:Ես հաստատ համոզված եմ, որ Ա. Թամանյանը լրիվ այլ կերպ էր գծել
հատակագիծը ու նրա պատկերացումները լրիվ ուրիշ են եղել…
Ինձ մոտ մնացել է դեռ մի մեծ հարց: Կարող է ինչ-որ մեկը ինձ
բացատրել, թե ինչո՞ւ քանդեցին << Երիտասարդական պալատը>> (կուկուռուզնիկը):
Իմ պարի առաջին համերգները եղել են այնտեղ: Ես այնքան հիշողություններ ունեմ
<< Երիտասարդական պալատ>>-ի հետ կապված: Ափսո՜ս…
Ես ուզում եմ հասկանալ ո՞ւր է մեր << Վարդագույն>>
Երևանը: Ես-որ չեմ տեսնում: Ներկա պահին իմ համար երևանը գորշ գույների մեջ է: Հիմա
հայերը ձգտում են նմանվել եվրոպացիներին, սակայն ես կարծում եմ, որ դա վերջում կհանգեցնի
գլոբալիզացիայի, սակայն որոշ էլեմենտներ հարկավոր է քաղել: Ամեն երկիր ու քաղաք պիտի
լինի յուրովի, միօրինակությունը շատ ձանձրալի է: Այսպիսին են իմ մոտավոր պատկերացումները
մեր երևանի քաղաքի մասին: Եկե՛ք ետ բերենք մեր << Վարդագույն>> երևանը…
Комментариев нет:
Отправить комментарий